Զախարովան մեկնաբանել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարած մրցույթը - Mediamax.am

3475 դիտում

Զախարովան մեկնաբանել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարած մրցույթը


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից հայտարարված՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ հակամարտությունը լուծելու նախագծերի մրցույթը «հարցեր է առաջացնում նրանց հոգեկան հավասարակշռության վերաբերյալ»։

«Վերջին շրջանում ամերիկյան դիվանագիտության գործողությունները երբեմն հարցեր են առաջացնում նրանց հոգեկան հավասարակշռության վերաբերյալ: Մեր սկզբունքային մոտեցումն այն է, որ ցանկացած նախաձեռնություն, որը նպաստում է խաղաղ կարգավորմանը, գերազանց է։ Բայց եթե խոսքը պրոֆեսիոնալների եւ մասնագետների մասին է, ապա պետք չէ գլորվել դեպի պոպուլիզմ, ի վերջո, սա լուրջ, տքնաջան աշխատանք է»,- ասել է Զախարովան՝ ճեպազրույցում պատասխանելով լրագրողի հարցին։

 

«Եթե Միացյալ Նահանգները պայքարում են խաղաղության համար, ապա, հավանաբար, անհրաժեշտ է դադարեցնել սադրանքները, որոնք հանգեցնում են հակամարտությունների սրմանը», - ՏԱՍՍ-ը մեջբերում է Զախարովայի այս խոսքերը:

 

«Ես անկեղծորեն հավատում եմ ինչպես հանրային դիվանագիտության, այնպես էլ քաղաքացիական հասարակությունից բխող նախաձեռնությունների ուժին, սակայն դրանք չպետք է օգտագործվեն որպես կոնյունկտուրային նպատակների հասնելու գործիք»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին