Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը գրել է Փաշինյանի «համարձակ քայլի» մասին - Mediamax.am

2885 դիտում

Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը գրել է Փաշինյանի «համարձակ քայլի» մասին


Լուսանկարը` wikimedia.org


Երեւան։ Մեդիամաքս։ Թուրքիայի նախկին արտգործնախարար Յաշար Յաքըշը «նշանակալի» է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի ապրիլի 13-ի ելույթը խորհրդարանում։

 

Յաքըշը, ով Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հիմնադիր անդամներից է, «Հայացք Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցություններին» հոդվածում, մասնավորապես, գրում է.

 

«Փաշինյանը նշել է, որ Ղարաբաղի հարցը, իր կարծիքով, տարածքային չէ, այլ վերաբերում է այնտեղ բնակվող հայերի իրավունքներին ու ազատություններին։ Տասնամյակներ շարունակ Հայաստանը դիտարկել է այդ հարցը որպես տարածքային խնդիր։ Փաշինյանը դարձավ Հայաստանի առաջին քաղաքական առաջնորդը, ով նման հայտարարություն արեց»։

«Միայն ուժեղ ընտրական մանդատ ունեցող քաղաքական առաջնորդը կարող է գնալ նման համարձակ քայլի։ Ինչպես եւ սպասվում էր, Փաշինյանի հայտարարությունը փոթորիկ առաջացրեց՝ թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցներում»,- գրում է Թուրքիայի նախկին արտգործնախարարը։

 

Յաշար Յաքըշի կարծիքով, «Փաշինյանի մոտեցման առավելություններից մեկն այն է, որ նա դարձավ առաջին քաղաքական առաջնորդը, ով անդրադարձել է ղարաբաղյան խնդրի էությանը»։

 

«Ոչ մի այլ ղեկավար մինչ այժմ չէր կարողացել ճանաչել տարբերությունը  Ղարաբաղի հայերի իրավունքների ու ազատությունների եւ միջազգային այն  պարտավորությունների միջեւ, որոնք Հայաստանը ստանձնել էր՝ անկախ երկիր դառնալով»,- գրում է հեղինակը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին