ՀՀ-ն ու ԵՄ-ն կքննարկեն վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հեռանկարները - Mediamax.am

3835 դիտում

ՀՀ-ն ու ԵՄ-ն կքննարկեն վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հեռանկարները


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Մայիսի 18-ին Բրյուսելում տեղի կունենա ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի չորրորդ հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունները եւ քաղաքական հարցեր։

«ԵՄ անդամ երկրները եւ Հայաստանը մտքեր կփոխանակեն ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ Տնտեսական եւ ներդրումային ծրագրի իրականացման վերաբերյալ։

 

Նրանք նաեւ կքննարկեն քաղաքական երկխոսությունը եւ բարեփոխումները, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքները, տնտեսական, առեւտրային եւ ոլորտային համագործակցությունը, ինչպես նաեւ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հեռանկարները:

 

Մասնակիցները մտքեր կփոխանակեն նաեւ տարածաշրջանային (Ռուսաստան/Ուկրաինա, Թուրքիա, Իրան) եւ Լեռնային Ղարաբաղի հարցերի շուրջ», ասված է Եվրամիության հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին