Միրզոյանն ու Նուլանդը քննարկել են խաղաղության համաձայնագրի թեման - Mediamax.am

3044 դիտում

Միրզոյանն ու Նուլանդը քննարկել են խաղաղության համաձայնագրի թեման


Լուսանկարը` almayadeen.net


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների վերսկսումը։

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, այդ մասին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ հանդիպմանը:

 

«Քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ Սոչիում եւ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, խաղաղության համապարփակ համաձայնագրի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցություններ սկսելու գործընթացին», - ասված է հաղորդագրության մեջ:

 

Քննարկվել են 2020թ, պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրները, մասնավորապես` հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման եւ հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման հարցերը։

 

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված վերջին զարգացումները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին