Չինաստանը մեկնաբանել է Սոչիում կայացած հանդիպումը - Mediamax.am

2803 դիտում

Չինաստանը մեկնաբանել է Սոչիում կայացած հանդիպումը


Լուսանկարը` rbk.ru


Երեւան: Մեդիամաքս: Չինաստանը ողջունում է այն ջանքերը, որոնք Ռուսաստանը գործադրում է տարածաշրջանային խաղաղության եւ կայունության պահպանման համար։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանն այսօր այսպես է մեկնաբանել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, որը տեղի էր ունեցել նախորդ շաբաթ Սոչիում։

 

Դիվանագետը նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը Չինաստանի բարեկամ գործընկերներն են։

 

«Չինաստանն անկեղծորեն հույս ունի, որ երկու կողմերը կգնան միմյանց ընդառաջ, կկարգավորեն տարաձայնություններն երկխոսության  ու խորհրդակցությունների միջոցով եւ միասին կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»,- ասել է Չժաո Լիցզյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին