ԵԽԽՎ համազեկուցողները մոնիտորինգային այց կկատարեն Հայաստան - Mediamax.am

Հոկտեմբեր 17, 2025
3246 դիտում

ԵԽԽՎ համազեկուցողները մոնիտորինգային այց կկատարեն Հայաստան


Լուսանկարը` https://armenianweekly.com/


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի պարտավորությունների մոնիտորինգի գծով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը եւ Բորիանա Աբերգը 2021թ. նոյեմբերի 3-ից 5-ը փաստահավաք այց կկատարեն Հայաստան։

Քննարկումները հիմնականում կկենտրոնանան ընտրական բարեփոխումների, սահմանադրական ինստիտուտների փոխհարաբերությունների, դատական իշխանության անկախության, լրատվամիջոցների իրավիճակի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վրա դրա հետեւանքների վրա:

 

Համազեկուցողները բարձր մակարդակի հանդիպումներ կունենան Հայաստանի իշխանությունների, խորհրդարանական հանձնաժողովների, Ազգային ժողովի քաղաքական խմբերի ղեկավարների, դատական իշխանությունների, դիվանագիտական համայնքի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին