Ամերիկացի պաշտոնյան կայցելի Բաքու եւ Երեւան - Mediamax.am

1495 դիտում

Ամերիկացի պաշտոնյան կայցելի Բաքու եւ Երեւան


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական եւ եվրասիական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը հունիսի 6-ից 13-ը կայցելի Թբիլիսի, Բաքու եւ Երեւան:

Պետքարտուղարության հաղորդագրության մեջ ասված է, որ այցի նպատակը «երկկողմ եւ տարածաշրջանային առաջնահերթություններն առաջ մղելն է եւ ժողովրդավարական եւ տնտեսական զարգացմանն ԱՄՆ աջակցությունը հայտնելը»:

 

Թբիլիսիում Ֆիլիպ Ռիկերը կառավարության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության անդամների հետ քննարկելու է ապրիլի 19-ին Վրաստանի քաղաքական կուսակցությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաեւ «Ռուսաստանի կողմից շարունակվող ագրեսիան եւ Վրաստանի օկուպացումը»:

 

«Հայաստանում եւ Ադրբեջանում Ֆիլիպ Ռիկերը կհանդիպի կառավարության, քաղաքացիական հասարակության եւ գործարար համայնքի անդամների հետ՝ երկկողմ առաջնահերթությունները եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերը քննարկելու համար», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին