Ռուդենկոն հայ-ադրբեջանական սահմանի մասին խոսել է Ֆրանսիայի եւ Իրանի դեսպանների հետ - Mediamax.am

1609 դիտում

Ռուդենկոն հայ-ադրբեջանական սահմանի մասին խոսել է Ֆրանսիայի եւ Իրանի դեսպանների հետ


Լուսանկարը` sputniknews-uz.com


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն եւ Իրանի դեսպան Քազեմ Ջալալին այսօր «մտքերի մանրակրկիտ փոխանակում են իրականացրել տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը»:

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Անդրեյ Ռուդենկոն այսօր ընդունել է նաեւ Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լեւիին:

 

«Զրույցի ընթացքում քննարկվել են իրավիճակը Հարավային Կովկասում, իրադրությունը Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին