Վաշինգտոնը Բաքվին բարի կամք դրսեւորելու կոչեր է անում - Mediamax.am

1845 դիտում

Վաշինգտոնը Բաքվին բարի կամք դրսեւորելու կոչեր է անում


Ֆիլիպ Ռիկերը
Ֆիլիպ Ռիկերը

Լուսանկարը` ellingtoncms.com


Երեւան: Մեդիամաքս: Ամերիկյան վարչակազմը շարունակում է զբաղվել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների խնդրով, գրում է The Washington Post-ի սյունակագիր Դէվիդ Իգնեշիուսը:

 

Հեղինակը, մասնավորապես, նշում է, որ փետրվարին Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում անդրադարձել էր խնդրին եւ խնդրել էր օժանադակել, որպեսզի ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելեն գերիներին, եւ խնդրանքն արագ բավարարվել էր:

 

«Հետագա շաբաթների ընթացքում ամերիկացի պաշտոնյաները շարունակել են հանդես գալ գերիների ազատման օգտին: «Հուսով ենք ավելի շատ գերեվարվածների ազատության մեջ տեսնել», - ասել է Բայդենի վարչակազմի ներկայացուցիչը: «Մենք չենք բանակցում, բայց կոչ ենք անում նրանց բարի կամք դրսեւորել», - ասել է նույն պաշտոնյան՝ նկատելով, որ զինադադարի կյանքի կոչումը եւ գերիների փոխանակումը Ռուսաստանի պարտավորությունն էր», - գրում է Դէվիդ Իգնեշիուսը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին