Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովն այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցում խոսել են նոյեմբերի 9-ի համատեղ եռակողմ հայտարարության գործնական կիրառման մասին։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ քննարկվել է նաեւ Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության մանրամասները, Արցախում եւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
Արա Այվազյանը եւ Սերգեյ Լավրովը անդրադարձել են նաեւ Արցախում հումանիտար իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերին, նախօրեին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած հանդիպմանը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու զարգացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: