Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանին ներկայացնելիս ասել է, որ «այժմ ամենակարեւոր եւ ծանրաբեռնված ճակատը դիվանագիտականն է»:
Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ նորանշանակ նախարարը կկարողանա ողջ դիվանագիտական համակարգը համախմբել եւ կենտրոնացնել ազգային ու պետական խնդիրները լուծելու համար:
«Մենք գտնվում ենք չափազանց բարդ եւ ծանր մի ժամանակահատվածում, երբ եթե համարենք, որ ինչ-որ առումով ռազմական ծանրաբեռնվածությունը նվազում է, հայտնի հանգամանքների բերումով, դիվանագիտական ծանրաբեռնվածությունը համապատասխանաբար, մեծանում է: Հույս ունեմ, որ պարոն Մնացականյանը, ով մեծ հարգանք եւ հեղինակություն է վայելում համակարգում, կաջակցի այդ հարցում»,- ասել է վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով Զոհրաբ Մնացականյանին:
Զոհրաբ Մնացականյանը նշել է. «Կասկած չունեմ, որ պարոն Այվազյանն ունի անհրաժեշտ ներուժ՝ ղեկավարելու ԱԳՆ-ն եւ առաջ տանելու մեր ազգային օրակարգն արտաքին քաղաքական ոլորտում»:
Արա Այվազյանն էլ իր հերթին ասել է, որ «Արցախի հերոսական գոյամարտի շարունակությունը ռազմադաշտից հետզհետե տեղափոխվում է դիվանագիտական դաշտ եւ բոլորը լավ հասկանում են այն հսկայական պատասխանատվությունը, որ ունեն պետության, ժողովրդի եւ պատմության առաջ: Վստահ եմ, որ այս փուլում էլ ձգտելու ենք անել անհնարինը»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: