Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող բոլոր հարցերի քննարկումը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում անցկացնելու անհրաժեշտությունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վերահաստատել է աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափին, հաղորդում են ԱԳՆ-ից:
Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը եւ Արցախի եւ Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը:
ԱԳ նախարարը շեշտել է տեղահանված արցախահայության իրավունքների պահպանման եւ վերականգնման անհրաժեշտությունը եւ այդ գործընթացում ՄԱԿ-ի կարեւոր դերակատարությունը՝ իրեն վստահված միջազգային մանդատի շրջանակներում:
Երկուստեք ընդգծվել է ադրբեջանական օկուպացիայի հետեւանքով Արցախում վտանգի տակ հայտնված հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: