Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասն ասել է, որ Թուրքիան պետք է գործի ԵԱՀԿ Մինսկի խմբին իր անդամությանը համապատասխան եւ նպաստ բերի խաղաղ կարգավորմանը:
Հայկո Մաասն այդ մասին ասել է հոկտեմբերի 29-ին՝ Բունդեսթագում Արցախի թեմայով կայացած քննարկումների ժամանակ:
Նախարարն ասել է, որ պատերազմի այս փուլում Գերմանիան հետամուտ է երկու առաջնահերթ նպատակի՝ հումանիտար օգնություն ապահովել պատերազմական գործողություններից տուժած քաղաքացիական բնակչությանը եւ հասնել անհապաղ, առանց նախապայմանների հումանիտար հրադադարի:
Նա նշել է, որ հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, Գերմանիան պատրաստ է նպաստել բովանդակային բանակցությունների առաջ մղմանը:
«Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է գիտակցեն, որ այսքան երկար տեւող այս հակամարտության որեւէ ռազմական լուծում միջազգային հանրության կողմից չի ընդունվելու: Բարենպաստ բանակցային դիրքեր ռազմի դաշտում չեն կարող ձեռք բերվել: Հրադադարին եւ բովանդակային նոր բանակցություններ սկսելուն այլընտրանք չկա», - ասել է Գերմանիայի արտգործնախարարը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: