Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներողություն է պահանջում Ֆրանսիայից Էմանյուէլ Մակրոնի՝ Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններում սիրիացի զինյալների մասնակցության մասին հայտարարության համար:
«Մենք վարձկաններ չունենք, մենք ունենք 100 հազար մարտիկներից բաղկացած բանակ: Ես Ֆրանսիայից պահանջում եմ ներողություն խնդրել եւ ավելի պատասխանատու կեցվածք դրսեւորել», - հայտարարել է Ալիեւը «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նշենք, վարձկանների առկայությունը հաստատել են նաեւ Ռուսաստանը եւ Իրանը, եւ անուղղակիորեն՝ ԱՄՆ-ը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: