Երեւան: Մեդիամաքս: Մոսկվայում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն այսօր հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հետ:
«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային
անվտանգության արդիական հարցեր՝ ներառյալ ընթացիկ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Հաստատվել է երկկողմ տրամադրվածությունը շարունակել սերտ գործակցությունը կորոնավիրուսային վարակին եւ դրա հետեւանքներին հակազդելու եւ երկու երկրների քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:
Ռուսական կողմը հետաքրքրված է Հայաստանի կայուն եւ ժողովրդավարական զարգացմամբ, մեր բազմապլանային ռազմավարական համագործակցության կայուն խորացմամբ, առաջացող խնդիրները փոխշահավետ կառուցողական ոգով լուծմամբ, ինչը բնորոշ է մեր երկրների եւ պետությունների դաշնակցային հարաբերություններին», - նշել են ՌԴ ԱԳ նախարարությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: