Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի կառավարությունը շահագրգռված է շարունակելու քաղաքական երկխոսությունը եւ ակտիվ համագործակցությունը Իսրայելի նորակազմ կառավարության հետ:
Այդ մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Իսրայելի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ Բենյամին Նեթանյահուին
ուղղված նամակում:
«Վստահ եմ, որ Ձեր գլխավորությամբ ձեւավորված կոալիցիոն կառավարությունը շարունակելու է Իսրայելի զարգացման վերընթաց ուղին՝ ամրագրելով նոր հաջողություններ եւ ձեռքբերումներ։
Հայաստանի կառավարությունը շահագրգռված է շարունակելու քաղաքական երկխոսությունը եւ ակտիվ համագործակցությունը Իսրայելի նորակազմ կառավարության հետ՝ երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներում, ինչպես նաեւ բազմակողմ ձեւաչափերում փոխգործակցությունն առավել խորացնելու եւ ամրապնդելու համար։ Լիահույս եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք համալրել եւ հարստաց¬նել հայ-իսրայելական գործակցության օրակարգը եւ զարգացնել փոխշահավետ գործընկերային հարաբերություններ», - ասել է Հայաստանի ղեկավարը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: