Հայաստանն ու Վրաստանը միմյանց համար չեն կարող «սպառնալիք լինել» - Mediamax.am

4164 դիտում

Հայաստանն ու Վրաստանը միմյանց համար չեն կարող «սպառնալիք լինել»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Գախարիայի հետ հանդիպմանն ասել է, որ «Հայաստանը չի կարող անվտանգային սպառնալիք լինել Վրաստանի համար, իսկ Վրաստանը չի կարող սպառնալիք լինել Հայաստանի համար»:

«Մենք հարգանքով ենք վերաբերվում Վրաստանի եվրաատլանտյան տարածքին ինտեգրվելու ձգտումներին: Այնպես է ստացվել, որ մեր երկրներն անվտանգության համակարգերի վերաբերյալ տարբեր պատկերացումներ ունեն, բայց իմ կարծիքով, մենք մեր անվտանգության մասին ունենք ընդհանուր պատկերացում»,- ասել է ՀՀ վարչապետը:

 

Անդրադառնալով Վրաստանի այն դիրքորոշմանը, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, Նիկոլ Փաշինյանն ասել է.

 

«Եթե ընդհանուր բանաձեւերով հնարավոր լիներ լուծել հակամարտությունները, ապա մինչ այժմ դրանք լուծված կլինեին։ Մենք յուրաքանչյուր հակամարտություն դիտում ենք իր առանձնահատկությունների մեջ։ Ուրախ եմ, որ այս առումով կարող ենք կառուցողական կերպով համագործակցել Վրաստանի հետ»:

 

Նա ընդգծել է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում հաջողվել է Վրաստանի հետ համագործակցությանը նոր որակ հաղորդել:

 

Գիորգի Գախարիան էլ ասել է, որ ամենօրյա ռեժիմով աշխատում են ավելի խորացնել երկու երկրների բարիդրացիական հարաբերությունները:

 

«Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումը Երեւանում, այն անցավ բավականին արդյունավետ: Վստահ եմ, որ այսօրվա մեր հանդիպումը եւս լավ հիմք կդառնա երկու ժողովուրդների հարաբերությունների խորացման համար»,- ասել է Վրաստանի վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին