Փաշինյանը զրուցել է Եվրոպական խորհրդի նախագահի հետ - Mediamax.am

4302 դիտում

Փաշինյանը զրուցել է Եվրոպական խորհրդի նախագահի հետ


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, քննարկել Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր:

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը եւ Շառլ Միշելը մտքեր են փոխանակել հունիսին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովից իրենց սպասելիքների շուրջ:

 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել էլ ավելի զարգացնել ՀՀ-ԵՄ հետագա համագործակցությունը, այդ թվում՝ առեւտրատնտեսական կապերը: 

 

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին