Ռիչարդ Միլսը կարող է դառնալ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ - Mediamax.am

3375 դիտում

Ռիչարդ Միլսը կարող է դառնալ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ


Ռիչարդ Միլսը
Ռիչարդ Միլսը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Դոնալդ Թրամփը Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսին առաջադրել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնի համար:

Կոնգրեսի կողմից հաստատվելու դեպքում Ռիչարդ Միլսը կզբաղեցնի նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնը:

 

Հայաստանից հեռանալուց հետո Ռիչարդ Միլսը Կանադայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն է: Մինչեւ Հայաստան գործուղվելը նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լիբանանում, Մալթայում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում, Պակիստանում ԱՄՆ դեսպանություններում:

 

Մեդիամաքսը նշում է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպաններն առաջին անգամ չէ, որ կարեւոր պաշտոններ են զբաղեցնում Երեւանից հեռանալուց հետո:

 

Մասնավորապես, Ջոն Հեֆերնը, ով 2011-2014 թթ. Հայաստանում ԱՄՆ դեսպանն էր, այնուհետեւ զբաղեցրեց Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր փոխօգնականի, այնուհետեւ՝ օգնականի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնները:

Ջոն Հեֆերնից առաջ Հայաստանում պաշտոնավարած Մարիա Յովանովիչը 2019 թվականին հայտնվել էր սկանդալի կիզակետում եւ ստիպված էր Կոնգրեսում ցուցմունքներ տալ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում իր աշխատանքի որոշ դրվագների մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին