Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Ժողովրդական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելություն է բացել Բաքվում՝ փետրվարի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով:
Առաքելությունը ղեկավարում է Շվեդիայի ներկայացուցիչ դեսպան Պիտեր Տեժլերը:
Մեդիամաքսը նշում է, որ նա ղեկավարում էր ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը 2019թ. գարնանը Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների ժամանակ:
Երկարաժամկետ առաքելության կազմում առայժմ ընդգրկված է 12 փորձագետ: Հունվարի 14-ից առաքելությանը կմիանա եւս 30 փորձագետ, իսկ ընտրությունների օրը ԵԱՀԿ-ն ներկայացված կլինի 350 կարճաժամկետ դիտորդներով, որոնց կմիանան նաեւ ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի եւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի դիտորդները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: