Հայ-ուզբեկական կապերը «լիովին նոր թափ են ստանում» - Mediamax.am

3265 դիտում

Հայ-ուզբեկական կապերը «լիովին նոր թափ են ստանում»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւի հետ։

ՀՀ վարչապետի խոսքով՝ այն հանգամանքը, որ սա Հայաստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների նման ձեւաչափով առաջին հանդիպումն է՝ մեր երկրի անկախության օրվանից ի վեր, վկայում է հայ-ուզբեկական հարաբերություններին լիովին նոր թափ հաղորդելու երկկողմ քաղաքական կամքի եւ պատրաստակամության մասին։ 

 

Շավքաթ Միրզիյոեւն ընդգծել է՝ Ուզբեկստանը եւս կարեւորում է Հայաստանի հետ կապերի զարգացումը, եւ նման հանդիպման առիթը պետք է օգտագործել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակելու, համագործակցությանը նոր շունչ եւ որակ տալու նպատակով։ 

 

Հայաստանի վարչապետն իր գոհունակությունն է հայտնել տեղացի հայերի նկատմամբ ուզբեկ ժողովրդի տածած հարգանքի եւ բարեկամական վերաբերմունքի համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին