Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Գերմանիայի վերամիավորումը նոր էջ բացեց համաշխարհային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների պատմության մեջ»:
«Այսօր Գերմանիան զարգացման, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության վրա հիմնված երկրների լավագույն օրինակներից է:
Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարեւորում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով հարաբերությունների հետեւողական զարգացումն ու խորացումը»,- ասված է Գերմանիայի Ազգային տոնի առթիվ կանցլեր Անգելա Մերկելին հղված ուղերձում:
«Այսօր Հայաստանն անցնում է մարտահրավերներով լի բարեփոխումների ճանապարհ, որոնց հաղթահարման գործում մեծապես կարեւորում ենք մեր գործընկերների աջակցությունը: Այս հարցում Գերմանիան մեր հուսալի գործընկերն է, ժողովրդավարական բարեփոխումների հաստատուն աջակիցն ու ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնման սատարողը»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: