Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական հարթակ կձեւավորվի - Mediamax.am

Հունվար 27, 2026
4363 դիտում

Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական հարթակ կձեւավորվի


Լուսանկարը` ՀՀ ԱԺ

Լուսանկարը` ՀՀ ԱԺ

Լուսանկարը` ՀՀ ԱԺ


Երեւան: Մեդիամաքս: Կիպրոս-Հայաստան-Հունաստան փոխգործակցության ձեւաչափի շրջանակում կստեղծվի եռակողմ համագործակցության խորհրդարանական հարթակ:

Ազգային ժողովում նշել են, որ հարթակի ստեղծման պատրաստակամություն են հայտնել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսը:

 

Ամենակարեւորը Հայաստան-Հունաստան-Կիպրոս հարթակի մասին

 

Կիպրոսում կայացած հանդիպմանն առանձնահատուկ կարեւորվել է երկու խորհրդարաններում գործող համագործակցության հանձնաժողովների ձեւաչափը, ինչպես նաեւ փոխգործակցությունը տարբեր խորհրդարանական վեհաժողովներում՝ միմյանց համար զգայուն հարցերի բարենպաստ լուծմանը հասնելու նպատակով: 

 

Դիմիտրիս Սիլուրիսը նշել է, որ ակտիվորեն կանդրադառնա եռակողմ ձեւաչափի միջխորհրդարանական հարթակի ձեւավորմանը: 

 

Նա վերահաստատել է նաեւ Կիպրոսի աջակցությունը հայկական կողմին սկզբունքային բոլոր հարցերում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին