Երեւան: Մեդիամաքս: ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 19-ին կանցկացնեն առաջին երկկողմ հանդիպումը Բիշքեկում կայանալիք ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակում:
«Սա կլինի առաջին հանդիպումը՝ 2018 թվականի դեկտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում Արարատ Միրզոյանի ԱԺ ղեկավար ընտրվելուց հետո», - հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի մամուլի ծառայությունը:
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը նախատեսված է մայիսի 20-ին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: