Փաշինյանը «բարեկամական» է որակում իր հարաբերությունները Պուտինի հետ - Mediamax.am

4205 դիտում

Փաշինյանը «բարեկամական» է որակում իր հարաբերությունները Պուտինի հետ


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հարաբերությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ որակում է «ազնիվ եւ լավ, նույնիսկ կարող եմ ասել՝ բարեկամական»:

«Հատկապես արժեքավոր է այն, որ մենք կայուն հարաբերություններ ենք պահպանել Ռուսաստանի հետ: Ընդհանուր առմամբ, ռուսաստանյան ուղղությամբ կա երկու մակարդակ՝ Ռուսաստանի նախագահի հետ իմ անձնական եւ պետական հաստատությունների միջեւ հարաբերությունները: Իմ անձնական հարաբերությունները Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ արագ հաստատվեցին: Ես դրանք համարում եմ ազնիվ եւ լավ, նույնիսկ կարող եմ ասել՝ բարեկամական: Որոշ հաստատությունների միջեւ հարաբերություններում կան որոշակի խնդիրներ: Ես վստահ եմ, որ դրանք շուտով կհաղթահարվեն», - ասել է Նիկոլ Փաշինյանը «Նեզավիսիմայա գազետա»-ի  հետ հարցազրույցում:

 

«Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչինչ տեղի չի ունեցել: Եթե ինչ-որ բան փոխվել է, ապա միայն դրական ուղղությամբ: Ինչպես խոստացել էի, մեր հարաբերություններում չկան մութ անկյուններ, մեր դիրքորոշումն աշխատանքային զրույցներում ու շփումներում չի տարբերվում հանրայինից, եւ դա շատ լավ հնարավորություն է՝ մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար: Իհարկե, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է եւ դաշնակիցը»,- նշել է ՀՀ վարչապետը:

 

«Մեր հարաբերությունները Եվրամիության հետ ավելի ակտիվ են դարձել: Բայց այդ մասին մեր ռուս գործընկերները տեղեկացված են: Մենք, ինչպես եւ խոստացել էինք, թափանցիկ ենք մեր ռուս գործընկերների հետ հարաբերություններում», - շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին