Երեւան: Մեդիամաքս: Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն ու Իրաքյան Քուրդիստանի Անվտանգության խորհրդի կանցլեր Մասրուր Բարզանին (Masrour Barzani) ընդգծել են հայ եւ քուրդ ժողովուրդների պատմականորեն ձեւավորված հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը։
ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ առեւտրական հարաբերությունները խորացնելու շուրջ, ինչպես նաեւ պայմանավորվել են շարունակել իրենց շփումները։
Հրաչյա Փոլադյանն իր երախտագիտությունն է հայտնել Իրաքյան Քուրդիստանի կողմից հայ համայնքին անվճար տրամադրած հողատարածքի, ինչպես նաեւ կառավարության ֆինանսավորմամբ՝ Էրբիլի Սուրբ Խաչ հայկական եկեղեցու կառուցման համար (եկեղեցու օծման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 6-ին)։
Իրաքի Քուրդիստանի ինքնավարության արտաքին հարաբերությունների դեպարտամենտի նախարար Ֆալահ Մուստաֆայի (Falah Mustafa) հետ հանդիպման էլ անդրադարձ է կատարվել Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հավանականությանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: