Հասան Ռոհանին Նիկոլ Փաշինյանին հրավիրել է այցելել Իրան - Mediamax.am

6554 դիտում

Հասան Ռոհանին Նիկոլ Փաշինյանին հրավիրել է այցելել Իրան


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Իրան՝ համոզմունք հայտնելով, որ այցը հնարավորություն կընձեռի ընդգրկուն կերպով քննարկել երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ուղիները:

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի եւ Հասան Ռոհանիի հանդիպումը: Նրանք կարեւորել են տնտեսական համագործակցության զարգացումը եւ նշել, որ այն զգալիորեն զիջում է երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակին: 

 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերություններն ունեն առանձնահատուկ բնույթ եւ պետք է շարունակեն զարգանալ բարեկամական ամուր կապերի հիմքի վրա: 

 

Իր հերթին, Հասան Ռոհանին նշել է, որ երկու երկրների միջեւ առկա է վստահության բարձր մակարդակ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին