Ռոզ Գոթեմոլեր. ՆԱՏՕ-ն ու Հայաստանը լավ համագործակցում են - Mediamax.am

18132 դիտում

Ռոզ Գոթեմոլեր. ՆԱՏՕ-ն ու Հայաստանը լավ համագործակցում են


Ռոզ Գոթեմոլերը
Ռոզ Գոթեմոլերը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոթեմոլերն այսօր Երեւանում ասել է, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը ամուր հիմքերի վրա են։

«Վերջին 25 տարիների ընթացքում ՆԱՏՕ-ն եւ Հայաստանը կարողացել են շատ լավ համագործակցել։ Հայաստանը մեր այն եզակի գործընկերներից է, որի զորքերը  հետեւողականորեն մասնակցել են Կոսովոյում եւ Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ գործողություններին։ Կատարված աշխատանքը մեր համագործակցությունը շատ ամուր է դարձրել», - ասել է Ռոզ Գոթեմոլերը Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը: Այն կայացել է Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակում:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ափսոսանք է հայտնել, որ խնդիրը դեռ իր լուծումը չի գտել։

 

«Շատ կարեւոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միասին աշխատեն դրա լուծման համար։ Ուրախ ենք տեսնել վերջին շրջանում երկու կողմերի բաձր մակարդակով կատարվող ջանքերը»,-ասել է Ռոզ Գոթեմոլերը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին