Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով հոկտեմբերի 24-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նախատեսվում է Կարեն Կարապետյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի առանձնազրույցը, որին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները:
Նախատեսվում է նաեւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Հոկտեմբերի 25-ին Դմիտրի Մեդվեդեւը Երեւանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: