Յոհանես Հանը Բրյուսելի գագաթաժողովին ընդառաջ կայցելի Երեւան - Mediamax.am

14962 դիտում

Յոհանես Հանը Բրյուսելի գագաթաժողովին ընդառաջ կայցելի Երեւան


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը հոկտեմբերի 2-ին կայցելի Հայաստան՝ ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ։

Գագաթաժողովն անցկացվելու է Բրյուսելում նոյեմբերի 24-ին։

 

Հանձնակատարը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումների ընթացքում կքննարկի գագաթաժողովի առաջնահերթությունները եւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանն ուղղված հարցեր։

 

«Սա շատ կարեւոր տարի է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար, քանի որ մենք ընդլայնում եւ խորացնում ենք մեր համագործակցությունը, որը հիմնված է փոխադարձ շահերի վրա։ ԵՄ-ն պատրաստ է ստորագրել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հայաստանի հետ։ Դա՝ Արեւելյան գործընկերության առաջնահերթությունների հետ միասին, կձեւավորի մեր համագործակցությունը, որտեղ մենք ծրագրում ենք ի թիվս այլ ոլորտների՝ ներդրումներ կատարել կրթության եւ նորարարության ոլորտներում, քանի որ հմտությունների զարգացումը Հայաստանի զարգացման հիմքն են»,- ասել է ԵՄ հանձնակատարը՝ հայաստանյան այցից առաջ։

 

2016թ. նոյեմբերին Յոհանես Հանը Մեդիամաքսի հետ բացառիկ զրույցում ասել էր, որ «Հայաստանն ու ԵՄ-ն մտնում են նոր փուլ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին