Հայաստանը ՄԻԵԴ-ում կներկայացնի Գեւորգ Կոստանյանը - Mediamax.am

10318 դիտում

Հայաստանը ՄԻԵԴ-ում կներկայացնի Գեւորգ Կոստանյանը


Գեւորգ Կոստանյանը
Գեւորգ Կոստանյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի Հանրապետությունը կներկայացնի Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Կոստանյանը:

Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում:

 

Մայիսի 17-ին վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Գեւորգ Կոստանյանն ազատվել էր ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից։

 

Կառավարության այսօրվա որոշման համաձայն՝ ներկայացուցիչն իր լիազորությունների իրականացման համար չի վարձատրվում, իսկ գործունեության հետ կապված ծախսերը վճարում է ՀՀ կառավարությունը:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ Գեւորգ Կոստանյանը ՀՀ նախկին գլխավոր դատախազն է: Այդ պաշտոնը նա զբաղեցրել է 2013թ. հոկտեմբերից մինչեւ 2016թ. օգոստոսը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին