Երեւանին ուղղված ուղերձում սիրիացի նախարարը ակնարկել է Թուրքիան - Mediamax.am

8116 դիտում

Երեւանին ուղղված ուղերձում սիրիացի նախարարը ակնարկել է Թուրքիան


Ուալիդ ալ Մուալլիմը
Ուալիդ ալ Մուալլիմը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Սիրիայի արտաքին գործերի նախարար Ուալիդ ալ Մուալլիմն իր հայ պաշտոնակցին հասցեագրված ուղերձում նշել է, որ «Սիրիայի ժողովրդի դեմ ագրեսիան կատարող կողմերից մեկը հայ ժողովրդի նկատմամբ Ցեղասպանություն իրականացնող նույն կողմն է»։

Հայաստանի եւ Սիրիայի արտաքին գործերի նախարարները ուղերձներ են փոխանակել՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

 

Սիրիացի նախարարը նաեւ նշել է, որ «այդ քաղաքականությունը խարսխված է միահեծան իշխանության եւ սուլթանական սին երազանքների վրա, ինչը դատապարտված է ձախողման եւ ամենավատ հետեւանքներ կունենա ագրեսորի համար»:

 

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում ասել է, որ համատեղ ուժերով կհաջողվի ընդլայնել եւ խորացնել հայ-սիրական փոխգործակցությունը։ Նա շեշտել է, որ հայ ժողովուրդը չի մոռանա այն մեծ մարդասիրական հոգածությունը, որը Սիրիայի ժողովուրդը դրսեւորել է՝ ապաստան տալով Ցեղասպանությունից փրկված իր զավակներին:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին