Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն այսօր ընդունել է Լատվիայի ԱԳՆ-ի՝ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցիչ Մարգերս Կրամսի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպմանը կարեւորվել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների արդի փուլը, ինչպես նաեւ ՀՀ եւ ԵՄ միջեւ նոր իրավական հիմք ձեւավորելու շուրջ բանակցությունների գործընթացը:
Անդրադարձ է կատարվել նաեւ հայ-լատվիական երկկողմ հարաբերությունների խորացմանը, ինչպես նաեւ միջազգային տարբեր կառույցների շրջանակում համագործակցության խորացմանը։
Կարեն Նազարյանը ներկայացրել է Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների շարունակական ջանքերը՝ ընդգծելով միջնորդների գործունեությանը մշտապես սատարելու անհրաժեշտությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: