Բաքուն քաղաքականացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ասել է ՀՀ ներկայացուցիչը - Mediamax.am

6014 դիտում

Բաքուն քաղաքականացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ասել է ՀՀ ներկայացուցիչը


Լուսանկարը` http://www.emn-superfloor.com/


Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի 10-րդ նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունն արձագանքել է ադրբեջանական մամուլում այս օրերին տարածվող կեղծ տեղեկատվությանը:

«Այդ կեղծիքների թվում են Քոչարի պարի հայկական ինքնության իբրեւ թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մերժումը, կոմիտեի նիստի ընթացքում ադրբեջանական պատվիրակության տեղի չունեցած ելույթները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործառույթներին որեւէ կերպ չառնչվող քաղաքական բնույթի զեկույցների ընդունումը եւ այլն»,- ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

 

Հայկական պատվիրակության ներկայացուցիչը եւս մեկ անգամ բոլորի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է քաղաքականացնել այս հարթակը, ինչն անթույլատրելի է:

 

Կոչ է արվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությանը հետամուտ լինել եւ արձագանքել Ադրբեջանի կողմից այս կազմակերպության անվան շահարկումներին եւ կեղծիքների տարածմանը:

 

Ի դեպ, այս նստաշրջանի ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեն, ծավալված քննարկումների արդյունքում, հաստատել է, որ Քոչարի ավանդական խմբապարը, լինելով ազգային ինքնության դրսեւորում, տարածված է Հայաստանում եւ Սփյուռքում: Հայաստանը լրամշակված հայտը կներկայացնի կոմիտեի հետագա քննարկմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին