Երեւանում կանցկացվի «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը - Mediamax.am

8761 դիտում

Երեւանում կանցկացվի «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում նոյեմբերի 2-6-ը Հայաստանում կանցկացվի հերթական՝ 9-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը:

ՆԱՏՕ-ի շաբաթ միջոցառումների մեկնարկը կտրվի նոյեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին, Երեւանի պետական համալսարանի գրադարանում Կոսովոյում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների լուսանկարների ցուցահանդեսի բացմամբ: Ցուցանդեսը կազմակերպել է Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնը՝ ՆԱՏՕ Հանրային դիվանագիտության վարչության եւ Հայաստանի պաշտպանության նախարարության աջակցությամբ:

 

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ին Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում տեղի կունենա Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիս:

 

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԱԳՆ շենքում կկայանա Կոսովոյում եւ Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների եւ նրանց ընտանիքների համար ավանդական հեռուստակամուրջը:

 

«ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման շրջանակում նոյեմբերի 4-ին տեղի կունենա «Կիբեր անվտանգության իրազեկում» թեմայով աշխատաժողով՝ կիբեր անվտանգության ոլորտի փորձագետների համար:

 

Նոյեմբերի 4-6-ը Հայաստանի Ամերիկյան համալսարանում կկայանա հանրային սեկտորում գործադիր առաջնորդությանը նվիրված աշխատաժողով, իսկ նոյեմբերի 5-ին տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՄԱԿ-ի Բնակչության ֆոնդի գրասենյակի համատեղ աշխատաժողովը` նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1325 բանաձեւի իրականացմանը:

 

Նոյեմբերի 6-ին Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի կունենա հանդիպում համալսարանի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին