Մեծ Բրիտանիան ՀՀ-ում նոր դեսպան է նշանակել - Mediamax.am

8857 դիտում

Մեծ Բրիտանիան ՀՀ-ում նոր դեսպան է նշանակել


Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը
Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը

Լուսանկարը` http://ruconnect.co.uk/


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նոր դեսպան է նշանակվել Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը (Judith Margaret Farnworth):

Ինչպես հաղորդում է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքը, նա կփոխարինի Քեթրին Լիչին, որը կանցնի դիվանագիտական մեկ այլ աշխատանքի:

 

Ջուդիթ Ֆարնուորթը ՀՀ-ում դեսպանի պաշտոնը կստանձնի ս.թ. սեպտեմբերին:

 

«Ես ուրախ եմ նշանակվելու Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան: Մեծ պատիվ է՝աշխատել այսպիսի հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող երկրում: Հիմնվելով ներկա դեսպանի եւ դեսպանության թիմի գրանցած հաջողությունների վրա՝ ես ակնկալում եմ աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ երկկողմ հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ՝ ի շահ Հայաստանի եւ Միացյալ Թագավորության»,- ասել է Ջուդիթ Ֆարնուորթն իր նշանակման առթիվ:

 

Ջուդիթ Ֆարնուորթն այժմ զբաղեցնում է Ղրղըզստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնը: Մինչ այդ աշխատել է Ուկրաինայում, Չեխիայում եւ Լատվիայում:

 

Հիշեցնենք, որ 2011թ. Միացյալ Թագավորությունը Հայաստանում դեսպան էր նշանակել ամուսնական զույգին՝ Ջոնաթան Էյվսին ու Քեթրին Լիչին, եւ մինչեւ ամուսնու թոշակի անցնելը դեսպանի պաշտոնի պարտականությունները կատարում էին 4-ամսյա հերթագայությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին