Մեծ Բրիտանիայի համատեղ դեսպանների նշանակումը Հայաստանի դիվանագիտական պրակտիկայում աննախադեպ իրադարձություն է - Mediamax.am

exclusive
6265 դիտում

Մեծ Բրիտանիայի համատեղ դեսպանների նշանակումը Հայաստանի դիվանագիտական պրակտիկայում աննախադեպ իրադարձություն է


Ջոնաթան Ջեյմս Էյվսը եւ Քեթրին Ջեյն Լիչը
Ջոնաթան Ջեյմս Էյվսը եւ Քեթրին Ջեյն Լիչը

Լուսանկարը` Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն


Երեւան: Մեդիամաքս: Համատեղ դեսպանների նշանակումը Հայաստանի դիվանագիտական պրակտիկայում աննախադեպ իրադարձություն է:

«Դիվանագետների ամուսնական զույգն առաջին անգամ է նշանակվելու Հայաստանում դեսպանի պաշտոնին»,- Մեդիամաքսին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ում: 

 

Նախօրեին Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հաղորդագրություն էր տարածել առ այն, որ Ջոնաթան Ջեյմս Էյվսը եւ Քեթրին Ջեյն Լիչը (ամուսնական զույգ) նշանակվել են Հայաստանում Նորին Մեծության համատեղ դեսպաններ, նրանք կստանձնեն այդ պաշտոնը 2012 թվականի հունվարին:

 

Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից Մեդիամաքսին հայտնել են, որ նման պրակտիկա Ֆորին օֆիսում օգտագործվում է, եւ սա առաջին դեպքը չէ, երբ դիվանագիտական առաքելությունն ամուսնական զույգ է ստանձնում:

 

Առաջին անգամ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը համատեղ դեսպանների պաշտոն է նշանակել 2008 թվականին Զամբիայում: Մինչ այդ նույն այդ զույգը Բրատիսլավայում փոխդեսպանի պաշտոն էր զբաղեցնում, ընդ որում աշխատանքն իրականացվում էր նույն համակարգով, որը պետք է լինի Հայաստանում` 4 ամսվա հերթագայությամբ: Նման փորձառությունը նաեւ Ֆորին օֆիսում բարձր պաշտոնների դեպքում է գործածվում:

 

«Համատեղ դեսպանների նշանակումը կաջակցի հայ-բրիտանական հարաբերությունների զարգացմանը: Ջոնաթան Ջեյմս Էյվսը եւ Քեթրին Ջեյն Լիչը այդ գործընթացում իրենց լուման ներդնելու մեծ ցանկություն ունեն»,- Մեդիամաքսին հայտնել են Մեծ Բրիտանիայի դեսպանատանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին