Կնեսետի պատվիրակությունը ապրիլի 24-ին կլինի Երեւանում - Mediamax.am

5095 դիտում

Կնեսետի պատվիրակությունը ապրիլի 24-ին կլինի Երեւանում


Լուսանկարը` http://static.guim.co.uk/


Երեւան: Մեդիամաքս: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի պատվիրակությունը:

Մեդիամաքսի հետ զրույցում Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանն ասել է, որ Կնեսետի անդամները Հայաստան կժամանեն՝ ՀՀ-ում Իսրայելի դեսպան Շմուել Մեիրոմի ուղեկցությամբ:

 

Այսօր առավոտյան  Newsru.co.il կայքը հաղորդել էր, որ Իսրայելի խորհրդարանական պատվիրակության այցը չի նշանակում Հայոց ցեղասպանության հարցում Իսրայելի պաշտոնական դիրքորոշման փոփոխություն: Կայքի փոխանցմամբ՝ օրեր առաջ Իսրայելում ստորագրահավաք է մեկնարկել, որի մասնակիցները պահանջում են կառավարությունից պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ ս.թ. մարտի սկզբին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այցելել էր Երուսաղեմ: Իսրայելի նախագահի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել էին հայ եւ հրեա ժողովուրդների համատեղ պատասխանատվությունը՝ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին