ԱՄՆ Խաղաղության կորպուսի 36 կամավորներ երդվել են Երեւանում - Mediamax.am

4185 դիտում

ԱՄՆ Խաղաղության կորպուսի 36 կամավորներ երդվել են Երեւանում


Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն անցկացրել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի 36 կամավորների երդման հանդիսավոր արարողությունը:

Կամավորների այս խումբը համալրելու է Հայաստանում արդեն իսկ աշխատող կամավորների շարքերը: Այսպիսով, հանրապետության դպրոցներում, համալսարաններում եւ հասարակական կազմակերպություններում աշխատող կամավորների թիվը կհասնի 70-ի:

 

«11 շաբաթ տեւողությամբ դասընթացի ընթացքում կամավորները սովորել են հայերեն եւ ծանոթացել են հայկական մշակույթին: Այսօր նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, եւ մենք բարի ճանապարհ ենք մաղթում նրանց՝ Հայաստանի համայնքների վրա դրական ազդեցություն թողնելու հարցում»,- ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

 

«Հայաստանը հիանալի վայր է Խաղաղության կորպուսի կամավորի ծառայություն իրականացնելու համար: Համագործակցում ենք ՀՀ կառավարության հետ: Կամավորները դասընթացի ավարտից հետո մեկնելու են Հայաստանի տարբեր շրջաններ, որտեղ երկու տարի շարունակ ապրելու են եւ աշխատելու Խաղաղության կորպուսի երկու ծրագրերի շրջանակներում՝ անգլերեն լեզվի ուսուցում եւ համայնքի ու երիտասարդության զարգացում»,- նշել է Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Չարլզ Էնսիսոն:

 

ԱՄՆ Խաղաղության կորպուսը հիմնադրվել է 1961 թ.-ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի կողմից: Մինչ օրս աշխարհի 139 երկրներում  ծառայել են Խաղաղության կորպուսի ավելի քան 200 հազար կամավորներ:

 

Հայաստանում 1992 թ.-ից մինչ օրս աշխատել է Խաղաղության կորպուսի ավելի քան 850 կամավոր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին