Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԺ պատգամավոր, Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը այսօր հայտարարել է, որ «ՀՀ արտաքին գործերի նախարարությունը եւ պատասխանատու մյուս կառույցները պետք է քայլեր ձեռնարկեն եւ մինչեւ տարեվերջ հասնեն Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչի ստորագրմանը»:
Նրա խոսքով, եթե ԵՏՄ-ն իրոք միայն տնտեսական միություն է, ինչպես շեշտվում է, ապա պետք է այդ հանգամանքը ճիշտ օգտագործել եւ բանակցել Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը ստորագրելու ուղղությամբ՝ հաշվի առնելով Ուկրաինայի փորձը:
«Պետք է գիտակցել, որ երբ 2015թ. հունվարի 2-ին ԵՏՄ-ին անդակացությունը մտնի ուժի մեջ, ապա ակնհայտ է, որ ճնշումները Հայաստանի վրա ավելանալու են: Այսօր գոնե ֆորմատը ապահովագրելու համար լավագույն ժամանակն է: Բացի այդ, նոյեմբերի 1-ից նաեւ նոր նշանակումներ են լինելու ԵՄ կառավարող մարմիններում, ուստի մինչ այդ պետք է օգտագործել նրանց հետ բանակցություններ վարելու բոլոր լծակները»,- նշել է Թեւան Պողոսյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: