Ծիծեռնակաբերդի հուշարձանը եւ որսորդական լուցկին - Mediamax.am

exclusive
10898 դիտում

Ծիծեռնակաբերդի հուշարձանը եւ որսորդական լուցկին


Ծիծեռնակաբերդի հուշարձանը նախկինում
Ծիծեռնակաբերդի հուշարձանը նախկինում

Լուսանկարը` Նեմրութ Բաղդասարյան/Ֆոտոլուր

Ծիծեռնակաբերդի հուշարձանն այժմ
Ծիծեռնակաբերդի հուշարձանն այժմ

Լուսանկարը` Ֆոտոլուր


Պատմում է լուսանկարիչ Մելիք Բաղդասարյանը

 

Այս նկարի ստեղծման գործում օգնել եմ հայրիկիս` լուսանկարիչ Նեմրութ Բաղդասարյանին:

 

Այսօր նման նկարահանման համար մեծ ջանքեր հարկավոր չեն, սակայն 1970-ականներին այսպիսի կադր ստանալը չափազանց բարդ էր:

 

Հայրս ցանկանում էր ներսից այնպես լուսավորել Եղեռնի զոհերի հուշարձանը, որպեսզի ճեղքերից վառ լույս թափանցի:

 

Անմար կրակի լույսը, իհարկե, չէր բավարարում, իսկ հատուկ էլեկտրական լապտեր գտնելն այն տարիներին դժվար էր:

 

Որոշ մտորումներից հետո հայրս մեծ քանակությամբ որսորդական լուցկի գնեց, որը քամուց չի հանգչում:

 

Հայրս գործողությունների հատուկ «սխեմա» մշակեց. ես կանգնում էի ֆոտոխցիկի մոտ, նա էլ հուշարձանի ներսում եւ սյան մեջ դասավորում էր լուցկիները, վառում դրանք եւ ինձ նշան էր տալիս, որպեսզի օբյեկտիվը բացեմ:

 

Այդ նշանները եւս մշակված էին. քանի որ միմյանցից հեռու էինք գտնվում, անգամ բարձր գոռալով հնարավոր չէր ինչ-որ բան հասկացնել:

 

Շատ տարիներ անց կրկնեցի այդ կադրը՝ արդեն որդուս հետ: Ճիշտ է, այս անգամ ժամանակակից տեխնիկայի կիրառմամբ:

 

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին