ԵՄ-ն ողջունել է ընտրությունների ընթացքը ու բոլոր ուժերին կոչ արել ձեռնպահ մնալ անօրինական քայլերից - Mediamax.am

116017 դիտում

ԵՄ-ն ողջունել է ընտրությունների ընթացքը ու բոլոր ուժերին կոչ արել ձեռնպահ մնալ անօրինական քայլերից


Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը
Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը

Լուսանկարը` PanArmenian Photo

Ընդլայնման ու Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն
Ընդլայնման ու Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնն ու Ընդլայնման ու Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր համատեղ հայտարարություն են արել Հայաստանում մայիսի 6-ին կայացած ընտրությունների վերաբերյալ:

«ԵՄ-ն ծանոթացել է միջազգային դիտորդական առաքելության նախնական գնահատականներին ու եզրակացություններին` ընտրությունների անցկացման վերաբերյալ: Մենք ողջունում ենք Հայաստանի իշխանությունների ջանքերը` ուղղված այս ընտրությունների անցկացմանը այնպիսի եղանակով, որը առաջընթաց հանդիսացավ` ավելի թափանցիկ ու մրցակցային ընտրությունների ուղղությամբ: Միաժամանակ, ընտրությունները նաեւ ցույց տվեցին մի շարք խնդիրների լուծման անհրաժեշտությունը` միջազգայնորեն ճանաչված ժողովրդավարական չափանիշներին համապատասխանելու համար: Մենք ՀՀ իշխանություններին խրախուսում ենք առաջնահերթության կարգով անդրադառնալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից մատնանշած թերություններին` 2013թ. նախագահական ընտրություններին ընդառաջ:

 

Մենք ողջունում ենք 6 քաղաքական ուժերի մուտքը Ազգային Ժողով: Սա դրական քայլ է Հայաստանում բազմակարծային ու ժողովրդավարական քաղաքական մշակույթ ձեւավորելու համար: ԵՄ-ն բոլոր քաղաքական ուժերին կոչ է անում ձեռնպահ մնալ անօրինական քայլերից եւ ձգտել քաղաքական երկխոսության: Կառուցողական երկխոսությունը իշխանությունների եւ ընդդիմության միջեւ շատ կարեւոր է երկրի կայունության ամրապնդման համար», - ասված է հայտարարության մեջ:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին