«Որոշ առումներով երեկվա ընտրությունները բարելավում էին նախորդների համեմատ», - ասել է ԵԱՀԿ առաքելության համակարգողը - Mediamax.am

Փետրվար 25, 2026
7108 դիտում

«Որոշ առումներով երեկվա ընտրությունները բարելավում էին նախորդների համեմատ», - ասել է ԵԱՀԿ առաքելության համակարգողը


Ֆրանսուա-Խավիեր դե Դոնեն
Ֆրանսուա-Խավիեր դե Դոնեն

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության համակարգող Ֆրանսուա-Խավիեր դե Դոնեն այսօր Երեւանում ասել է, որ «որոշ առումներով երեկվա ընտրությունները բարելավում էին նախորդ ընտրությունների համեմատ, սակայն կային նաեւ ետքայլեր, որոնք վկայում են շարունակական բարելավման անհրաժեշտության մասին»:

Պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին, Ֆրանսուա-Խավիեր դե Դոնեն նկատել է, որ հիմնական խնդիրը, թերեւս, կայանում է նրանում, որ ընտրական հանձնաժողովները միշտ չեն լիարժեք կատարում ընտրական օրենսդրությամբ նախատեսված իրենց գործառույթները:

 

Իր հերթին, պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին, Եվրոպական Խորհրդարանի պատվիրակության ղեկավար Քրիստոֆ Լիսեկն ասել է, որ խնդիրը ոչ թե ընտրական օրենսդրությունն է, այլ դրա իրագործումը:




Մեր ընտրանին