Երեւան: Մեդիամաքս: ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար բարոնուհի Էմմա Նիքոլսոնն այսօր Երեւանում ասել է, որ մայիսի 6-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրություններին ընտրողների մասնակցությունը «տպավորիչ» էր:
Էմմա Նիքոլսոնն ասել է, որ մայիսի 6-ին քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները տեղամասերում երբեմն իրենց վերապահում էին հանձնաժողովների անդամների գործառույթները` որոշ դեպքերում խանգարելով ընտրողներին:
«Մենք կարծում ենք, որ իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն այս խնդրին` հաշվի առնելով 2013թ. սպասվող նախագահական ընտրությունները», - ասել է բարոնուհին:
Միջազգային դիտորդական առաքելության մամուլի ասուլիսը շարունակվում է:
















