ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարն առաջարկում է լուծել տեղամասերում կուսակցականների ներկայության խնդիրը - Mediamax.am

6406 դիտում

ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարն առաջարկում է լուծել տեղամասերում կուսակցականների ներկայության խնդիրը


ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության ղեկավար, բարոնուհի Էմմա Նիքոլսոնը
ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության ղեկավար, բարոնուհի Էմմա Նիքոլսոնը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար բարոնուհի Էմմա Նիքոլսոնն այսօր Երեւանում ասել է, որ մայիսի 6-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրություններին ընտրողների մասնակցությունը «տպավորիչ» էր:

Էմմա Նիքոլսոնն ասել է, որ մայիսի 6-ին քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները տեղամասերում երբեմն իրենց վերապահում էին հանձնաժողովների անդամների գործառույթները` որոշ դեպքերում խանգարելով ընտրողներին:

 

«Մենք կարծում ենք, որ իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն այս խնդրին` հաշվի առնելով 2013թ. սպասվող նախագահական ընտրությունները», - ասել է բարոնուհին:

 

Միջազգային դիտորդական առաքելության մամուլի ասուլիսը շարունակվում է:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին