Գագիկ Ծառուկյանի եկամուտները 2011-ին կազմել են շուրջ $ 167 մլն - Mediamax.am

12976 դիտում

Գագիկ Ծառուկյանի եկամուտները 2011-ին կազմել են շուրջ $‌167 մլն


“Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը
“Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջին մեկ տարում ունեցել է 21 մլրդ 433 մլն դրամի, $‌60 մլն 81 հազարի եւ €40 մլն-ի եկամուտ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այօր գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը, վկայակոչելով Գագիկ Ծառուկյանի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիրը:

 

Գ. Ծառուկյանը հայտարարագրել է ադամանդե քարով 3 մատանի՝ $‌3 մլն, $‌1 մլն եւ $‌700 հազ. արժեքներով, 3 ձեռքի ժամացույց՝ մեկը $‌300 հազ., երկուսը՝ $‌500 հազարական արժեքով:

 

2012թ. մարտի 1-ի դրությամբ բանկային հաշվեհամարներում Գ. Ծառուկյանն ունեցել է 1 մլրդ 161 մլն դրամ, $‌30 մլն 730 հազ. եւ €20 մլն 483 հազ.:

 

ԲՀԿ առաջնորդը հայտարարագրել է նաեւ թանկարժեք կահույք՝ 8-ը ննջարանի, 2-ը ճաշասենյակի, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան €800 հազ.:

 

Գագիկ Ծառուկյանը բաժնետոմսեր ունի 32 տարբեր ընկերություններում: Նրան պատկանող շինությունների ընդհանուր մակերեսը մոտ 9 հազ. քառ. մետր է, իսկ հողամասերինը՝ մոտ 32 հա:

 

ԲՀԿ առաջնորդն ունի նաեւ 7 ավտոմեքենա, որոնցից ամենավերջինը՝ 2008-ին գնված «Ռոլս-Ոոյս կուպե Ֆանտոմ» մանկիշի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին