Հայ քաղաքական գործիչների անձնագրերի “Gold” համարները - Mediamax.am

exclusive
13331 դիտում

Հայ քաղաքական գործիչների անձնագրերի “Gold” համարները


Լուսանկարը` Mediamax


Երեւան: Մեդիամաքս: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կայքում հրապարակել է համամասնական ընտրակարգով մայիսի 6-ին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակները, որոնց մեջ կարելի է բավական ուշագրավ տեղեկություններ գտնել:

Պարզվում է, որ հակումը «մոգական» թվերի հանդեպ Հայաստանում արտահայտվում է ոչ միայն մեքենաների պետհամարանիշներում, այլեւ անձնագրերի սերիական համարներում:

 

Այս առումով առաջատարը ԲՀԿ ու ՀՀԿ ցուցակներն են:

 

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի անձնագրի համարն է AK 0688888: 4-րդ տեղը զբաղեցնող ՄԱԿ առաջնորդ Գուրգեն Արսենյանի անձնագրի համարն էլ է «հիշվող»` AM 0303333: Պակաս տպավորիչ չէ 8-րդ տեղում գտնվող առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի անձնագրի համարը` AH 0500000:

 

ՀՀԿ ցուցակը գլխավորող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անձնագրի համարն է AF 0555555: 2-րդ տեղում գտնվող Հովիկ Աբրահամյանի անձնագրի համարն է AK 0200020, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանի անձնագրի համարը «սովորական է»` AG 0463473: 10-րդ հորիզոնականը զբաղեցնող Գագիկ Բեգլարյանի անձնագրի համարը եւս «գոլդ» է` AM 0477777: Հիշվող է նաեւ 13-րդ տեղում գտնվող Դավիթ Հարությունյանի անձնագրի համարը` AH 0222777:

 

ՕԵԿ-ի առաջնորդ Արթուր Բաղդասարյանի անձնագրի համարում թվերի յուրահատուկ համընկումներ չկան`AH0232425: Իսկ երրորդ հորիզոնականում գտնվող արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի անձնագրի համարն է AH0222277:

 

ՀԱԿ-ի ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնագրի համարն է AH0330416: Որոշ վերապահմամբ “gold” կարող է համարվել ՀԱԿ-ի ցուցակի 12-րդ հորիզոնականը զբաղեցնող Սարիբեկ Սուքիասյանի անձնագրի համարը` AM0400100:

 

ՀՅԴ եւ Ժառանգության ցուցակների վերին մասերում «տպավորիչ» անձնագրի համարներ, կարծես, չկան:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին