ԲՊՀ-ում բացվել են «ՄեդիաԼաբ» և առցանց ու անցանց կրթության կենտրոն - Mediamax.am

841 դիտում

ԲՊՀ-ում բացվել են «ՄեդիաԼաբ» և առցանց ու անցանց կրթության կենտրոն



Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանում ապրիլի 3-ին կայացել է «ՄեդիաԼաբ» ուսումնաարտադրական լաբորատորիայի և առցանց ու անցանց կրթության կենտրոնի հանդիսավոր բացումը:

ԲՊՀ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը՝ կարևորելով ենթակառուցվածքների ստեղծումը բուհում, նշել է․ «Այս ծրագիրը մեզ հնարավորություն է տալիս ընդլայնելու մեր կրթական ծառայությունները: Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ կարևոր է, որ կրթությունը հասանելի լինի բոլորին՝ հեռավոր վայրերում ապրողների, ազատ տեղաշաժվելու հնարավորություններ չունեցող և զբաղված մարդկանց համար»:

 

ԲՊՀ հանրային հաղորդակցության և լրագրության գիտաուսումնական կենտրոնի ղեկավար և «MEDIA» ծրագրի համակարգող Տատյանա Հովհաննիսյանն էլ, անդրադառնալով նախագծի առանցքային նպատակներին, ասել է, որ դրանք ներառում են համապատասխան կարգավորող մեխանիզմների մշակում՝ ինստիտուցիոնալ և ազգային մակարդակներում, և թվային ուսուցման կազմակերպման համապատասխան ռեսուրսների ստեղծում՝ ապահովելու առցանց համակարգված և որակյալ կրթություն:

 

Նորաստեղծ ենթակառուցվածքները, որոնք ստեղծվել են Եվրամիության ֆինանսական աջակցությամբ՝ Էրազմուս+ «Առցանց կրթության որակի բարելավում Մոլդովայի և Հայաստանի բուհերում» (MEDIA) ծրագրի շրջանակում, նախատեսված են առցանց կրթության իրականացնելու համար: ԲՊՀ-ն այժմ առաջարկում է արդի պահանջարկ ունեցող միկրոորակավորման չորս դասընթաց, որոնք հասանելի են ոչ միայն համալսարանի ուսանողների և աշխատակիցների, այլև բոլոր հետաքրքրվողների համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին