Առերե՞ս, թե՞ առցանց ուսուցում, մտավոր առողջություն եւ կրթվելու խանդավառություն - Mediamax.am

exclusive
859 դիտում

Առերե՞ս, թե՞ առցանց ուսուցում, մտավոր առողջություն եւ կրթվելու խանդավառություն


Լուսանկարը` Մեդիամաքս

Յոսիփ Յուրիչը
Յոսիփ Յուրիչը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Շահզադեյանը
Լիլիթ Շահզադեյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրեգորի Դիկեոսը
Գրեգորի Դիկեոսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Փոլ Մորիսը
Փոլ Մորիսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարինե Ղազարյանը
Մարինե Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արաքսյա Սվաջյանը
Արաքսյա Սվաջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեսլի Սզամոսի
Լեսլի Սզամոսի

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Գրեթե տասը տարի է բրիտանական Յորքի համալսարանի եվրոպական կամպուս City College հայ ուսանողներին ընձեռում է բրիտանական եւ եվրոպական կրթություն ստանալու հնարավորություն ինչպես բակալավրի եւ մագիստրատուրայի, այնպես էլ համաեվրոպական Executive MBA կրթական ծրագրերի շրջանակում:

 

«Այս տարիների ընթացքում ունեցել ենք ավելի քան 400 ուսանողներ: Միեւնույն ժամանակ շարունակաբար կազմակերպել ենք մի շարք բաց դասախոսություններ՝ մեր միջազգային դասախոսներին հրավիրելով Հայաստան: Այժմ էլ Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի (EBA Armenia) հետ համագործակցությամբ որոշել ենք ընդլայնել մեր գործունեությունը՝ նպաստելով նաեւ Հայաստանում կրթության ոլորտի ռազմավարական զարգացմանը»,- մանրամասնում է համաեվրոպական Executive MBA-ի հայաստանյան եւ վրաստանյան ծրագրերի տնօրեն Լիլիթ Շահզադեյանը:

Լիլիթ Շահզադեյանը Լիլիթ Շահզադեյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս համագործակցության եւ Համաեվրոպական executive MBA ծրագրի շրջանակում մարտի 26-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել պանելային քննարկում «Ուսուցման ապագան. միտումներ եւ նորարարություններ» խորագրով:

 

Քննարկման պանելիստներն էին Հայաստանում ՄԹ փոխդեսպան եւ Նորին Մեծության հյուպատոս Փոլ Մորիսը, «M.A.M.» կրթական շարժման հիմնադիր, գործադիր տնօրեն Մարինե Ղազարյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նորարարության եւ մասնավոր հատվածի զարգացման ծրագրերի ղեկավար Յոսիփ Յուրիչը, Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College-ի ուսանողների ընդունելության գծով տնօրեն Գրեգորի Դիկեոսը եւ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը: Քննարկումը վարում էր համաեվրոպական Executive MBA ծրագրի ակադեմիական տնօրեն, պրոֆեսոր Լեսլի Սզամոզին:

 

Մեդիամաքսը ներկայացնում է քննարկման առանցքային դրվագները:

 

Ինչպիսի՞ն պետք է լինի կրթությունը

 

Յոսիփ Յուրիչ. Ես շատ ուրախ եմ լինել «Էրազմուս»-ի սերնդից: Այդ ծրագրի շնորհիվ ես հնարավորություն եմ ստացել սովորելու մի շարք երկրներում Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Իտալիայում, Մեքսիկայում, նաեւ Չինաստանում: Կարծում եմ, որ կրթությունը պետք է միջազգային լինի: Այն պետք է կարողանա կերտել մարդկանց, որոնք ունակ կլինեն աշխատելու գլոբալիզացված համատեքստում:

Յոսիփ Յուրիչը Յոսիփ Յուրիչը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրեգորի Դիկեոս. Մի երկրի օրինակը պատմեմ, որի անունը չեմ նշի: Մարդկանց հետ զրուցելիս հարցրի. դուք ունե՞ք լավ բժիշկներ, պատասխանեցին՝ դե, միջին, հարցրի՝ ունե՞ք լավ իրավաբաններ, պատասխանեցին՝ նորից միջին, ունե՞ք լավ տնտեսագետներ, պատասխանը նույնն էր՝ միջին: Ես նրանց ասացի՝ դուք չունեք կրթություն:

 

Կրթությունը յուրաքանչյուր հասարակության ողնաշարն է: Որ մակարդակում ինքդ ես գտնվում, դեպի այդ մակարդակ էլ կարող ես բարձրացնել հասարակությանը:

Գրեգորի Դիկեոսը Գրեգորի Դիկեոսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Փոլ Մորիս. Բրիտանական դեսպանատան «Չիվնինգ» կամ «Ջոն Սմիթ Թրաստ» կրթաթոշակային ծրագրերի շրջանակում ակնհայտորեն տեսնում ենք, որ սովորելու գործընթացը մշտապես շարունակվում է: Կա ձեւավորված համայնք, որը շատ ակտիվ է:

Փոլ Մորիսը Փոլ Մորիսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս ծրագրերի համար թեկնածուներին ընտրելիս մենք կարեւորում ենք ոչ միայն այն, որ մարդը տվյալ առարկան սովորելու ցանկություն ունենա, այլ նաեւ ցանկանա փորձել այն, ինչ անծանոթ է իրեն, սովորել այլ երկրում գտնվելու փորձառությունից: Կրթությունը միայն ակադեմիական չէ:

 

Առերես vs առցանց ուսուցում

 

Մարինե Ղազարյան. Մենք աշխատում ենք աշխարհասփյուռ հայերի հետ եւ սովորեցնում նրանց հայոց լեզու, մշակույթ, պատմություն: Մենք ուրախ ենք, որ կարողանում ենք միավորել հայերին կրթության միջոցով, կապել նրանց իրենց ինքնությանը, հայրենիքին:

 

Այս աշխատանքում շատ կարեւոր է գտնել տեխնոլոգիաների եւ դասավանդման ավանդական մեթոդների կիրառման միջեւ ճիշտ հավասարակշռությունը: Մենք հիմնականում աշխատում ենք 21-րդ դարի երեխաների հետ, որոնց չենք կարող ասել՝ սովորեք միայն գրքերով: Մյուս կողմից՝ սփյուռքում աշխատելով մենք բախվում ենք խնդրի, որ որոշ երկրներում չկան դպրոցներ, որտեղ կարելի է իրականացնել կրթական ծրագրերը: Այս պարագայում մենք դիմում ենք տեխնոլոգիայի օգնությանը՝ փորձելով դասավանդման մեթոդներով հասնել ճիշտ հավասարակշռության: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք հիմնել ենք առցանց դպրոց՝ խելացի վեբ-դասասենյակներով, որոնցում կարողանում ենք ապահովել առցանց դասավանդման ինտերակտիվությունը: Մեր ուսուցիչները քայլում են, խոսում, մենք ունենք խելացի գրատախտակներ եւ մի շարք այլ գործիքներ, որոնցով կարողանում ենք կրթական գործընթացը հետաքրքրացնել երիտասարդ սերնդի համար:

 

Բացի այդ, մենք նաեւ մեկ օնլայն դասասենյակում միավորում ենք աշակերտների աշխարհի տարբեր երկրներից: Այս կերպ էլ փորձում ենք ապահովել սոցիալականացման բաղադրիչը:

Մարինե Ղազարյանը Մարինե Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Փոլ Մորիս. Դեսպանատանն աշխատակից ընդունելիս ամենակարեւոր կարողությունն անկախ միտքն է: Դիվանագիտության ոլորտում փափուկ հմտությունները եւս առանցքային դեր ունեն, քանի որ մշտապես մարդկանց հետ ենք աշխատում: Այդ հմտությունները բարդ է սովորեցնելը, իսկ էլ ավելի բարդ՝ դրանք ԱԲ-ից ստանալը:

 

Վերջին շրջանում ավելի ու ավելի ենք բախվում այն խնդրին, որ աշխատանքի ընդունելիս, մենք սկսում ենք կասկածել՝ արդյոք հայտը տվյալ մա՞րդն է լրացնել, թե՞ ԱԲ-ն է օգնել նրան: Բայց երբ նստում ենք դեմ առ դեմ այդ մարդու հետ եւ հարցազրույց վարում, հասկանում ենք՝ նրանք ունեն անհրաժեշտ հմտությունները, թե ոչ:

 

Կարծում եմ՝ առցանց դասավանդման կամ առերես դասավանդման միջեւ չպետք է ընտրություն կատարել, երկուսի համար էլ տեղ կա:

Լուսանկարը` Մեդիամաքս

Արաքսյա Սվաջյան. Կարծում եմ՝ մեր մտքում շատ երեւույթներ եւ վերջնաարդյունքներ պետք է վերարժեւորենք: Ուսուցիչների հետ իմ զրույցները ցույց են տալիս, որ իրենք որոշ բաների այս կամ այն ձեւաչափով իրականացման հնարավորությունը շատ հաճախ մերժում են առանց իրական հիմնավորումների, երբեմն դրանք միայն կարծրատիպեր են: Որքան էլ մենք խուսափենք առցանց կրթության ձեւաչափերից եւ նոր տեխնոլոգիաների կիրառումից, երեխաները, միեւնույն է, գնալու են դեպի դրանք: Ներկայումս, մեր դասավանդողները պետք է սովորեցնեն նրանց ԱԲ-ի արդյունավետ օգտագործում՝ այդ գործիքների կիրառումից խուսափելու փոխարեն:

Արաքսյա Սվաջյանը Արաքսյա Սվաջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրեգորի Դիկեոս. Պետք է տարբերակենք գիտելիքը եւ կրթությունը: Տեխնոլոգիան հիանալի գործիք է գիտելիք ստանալու, այն կարող է քեզ տալ ցանկացած բան: Կրթությունը, կրթելն այլ բան է: Կրթությունը ոչ միայն ազդում է քո կարիերային հնարավորությունների վրա, այլեւ ազդեցություն ունի քեզ վրա որպես անհատի:

 

Կարծում եմ, որ հետզհետե ավելի ու ավելի շատ տեխնոլոգիաների վրա հենվելով՝ մենք կկորցնենք հարցի այս կողմը: Որպես ուսուցիչ կարող եմ ասել, որ մեքենան երբեք չի կարող մարդուն խանդավառել նրանով, ինչ սովորում են: Իսկ ուսուցիչը կարող է. նա կարող է բացել միտքը, քաջալերել, պաշտպանել: Սա պետք է հաշվի առնենք:

 

ԱԲ. կիրառում եւ վտանգներ

 

Լեսլի Սզամոզի. Այսօր դեպի ԱԲ-ն գնացող մի մոտեցում կա, որով ասում են՝ ԱԲ-ն փաստերի ստուգում կանի քեզ համար, այն կսրբագրի քեզ համար, այն կտա քեզ կատարյալ արդյունք: Ինձ թվում էր՝ այդ միտքն է, որ մենք ցանկանում ենք զարգացնել, ոչ թե կարողությունը ունենալու ինչ-որ խորհրդավոր տուփ, որն ամեն ինչ կանի:

 

Մի քանի մեթոդներ կան, որոնցով մենք օգնում են լրացնել այս բացերը մեր կրթական ծրագրերի միջոցով: Մենք ստեղծում ենք հիբրիդային մոդելով ուսուցման համակարգ, որը համադրություն է առերես եւ առցանց դասավանդման՝ ինչպես սինխրոն, այնպես էլ ոչ սինխրոն:

Լեսլի Սզամոսի Լեսլի Սզամոսի

Լուսանկարը` Մեդիամաքս

Պետք է նաեւ հաշվի առնել, որ նոր տեխնոլոգիաների հետ փոխվում են նաեւ սերունդների ուղեղի աշխատանքի առանձնահատկությունները, ուստի կրթական համակարգում փոփոխություններում պետք է շատ զգույշ լինել: Ամբողջ կրթական համակարգը առցանց տիրույթ տեղափոխելը կարող է վնասել ուղեղի զարգացումը եւ այն, թե ինչպես ենք մենք փոխակերպվում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես միանգամայն կողմ եմ ԱԲ-ի օգտագործմանը, տեխնոլոգիաների օգտագործմանը, սակայն պետք է հիշել, որ առկա է ուղեղի մեկ այլ հատված, որը եւս մարզման կարիք ունի:

 

Դինամիկ փոփոխություններում չմոռանալ ինքնակրթվել

 

Յոսիփ Յուրիչ. Մենք ապրում ենք դինամիկ զարգացման ժամանակներում, որտեղ իրողությունները շատ արագ են փոխվում: Կարծում եմ՝ այս պայմաններում կարեւոր է ճկունությունը եւ ինքդ քո մեջ ներդրում անելը:

 

Ժամանակին ես աշխատում էի մի կազմակերպությունում, որտեղ նոր սուրճի մեքենա էին բերել: Դրա վրա մի կոճակ կար, որի կանաչ գույնն ակնհայտ էր դարձնում՝ հենց դա է պետք սեղմել: Այդուհանդերձ, որոշ կոլեգաներ ասում էին, որ իրենք կարիք ունեն ուսուցման՝ ինչպես օգտագործել այդ սուրճի մեքենան: Ավելի լավ չէ՞ դու սկզբում ինքդ փորձես սեղմել այդ կանաչ կոճակը: Իսկ եթե չաշխատի, թեթեւակի հարվածես՝ հաստատ կստացվի:

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարծում եմ, որ հիմա նմանատիպ իրավիճակում ենք, երբ դասավանդողը՝ տեսնելով, որ երեխաները ինչ-որ տեսանյութեր են դիտում, հավելվածներ օգտագործում, առաջին հերթին ինքնուրույն պետք է մտածի՝ ինչպես ծանոթանա այդ գործիքներին եւ ինչպես կարող է դրանք ընդգրկել դասավանդման գործընթացում, որպեսզի երեխաների համար սովորելը հետաքրքիր դառնա:

 

Իհարկե, տարբեր վերապատրաստումներն անհրաժեշտ են, սակայն հաշվի առնելով իրողությունների փոփոխության դինամիկան, մենք նաեւ պետք է հենվենք ինքներս մեզ վրա եւ լինենք նորարար:

 

«Եկեք պատմեմ՝ ինչպես են դա անում Հայաստանում...»

 

Լեսլի Սզամոզի. Կրթությունը միակողմանի չէ. այն միշտ գիտելիքի փոխանակման մասին է: Արդեն 10 տարի է ես մեր կրթական ծրագրի շրջանակում գալիս եմ Հայաստան եւ այստեղ հրաշալի երեւույթներ եմ տեսնում, որոնք «գողանում եմ» եւ ինձ հետ տանում այլ երկրներ: Նրանց ասում եմ՝ կարծում եք թե չե՞ք կարող անել այս բանը, ուրեմն եկեք ես ձեզ պատմեմ, թե ինչպես են դա անում Հայաստանում: Նույն կերպ տեղի է ունենում հակառակ գործընթացը:

 

Խնդրում եմ ինձ սխալ չհասկանաք, բայց երբեմն Հայաստանում մենք մտածում ենք, որ կրթական հիերարխիայի տեսանկյունից ցածր դիրքերում ենք, բայց այստեղ հիանալի երեւույթներ կան, որոնց մասին համաշխարհային հանրությունը եւս պետք է իմանա:

Լուսանկարը` Մեդիամաքս

Յոսիփ Յուրիչ. Հայաստանը հատկապես շատ բան ունի տալու եվրոպական երկրներին կրթական ոլորտի նորարարությունների տեսանկյունից: Առաջին օրինակը, որ գալիս է մտքիս, ԹՈՒՄՈ-ն է: Վերջերս էլ Խորվաթիայից կոլեգաներ էին եկել Երեւան՝ ծանոթանալու, թե այն ինչպես է ստեղծվել, ինչ առանձնահատկություններ ունի:

 

Պակաս կարեւոր հանգամանք չէ այն, որ նորարարական կրթությունը կարող է նաեւ մեծ ազդեցություն ունենալ երկրի իմիջի վրա: Ցանկանում եմ, որ երբ եվրոպական որեւէ երկրում հնչի Հայաստան անունը, մարդիկ պատկերացնեն բարձրորակ կրթություն եւ նորարարություն: Կարծում եմ՝ դրա համար մեծ պոտենցիալ կա:

Լուսանկարը` Մեդիամաքս

Արաքսյա Սվաջյան. Այո, ԹՈՒՄՈ-ն, ասես, Հայաստանի միջազգային բրենդն է դառնում, բայց մեկ այլ օրինակ եւս կցանկանայի նշել: Մենք 15 ավագ դպրոցում FAST հիմնադրամի հետ արդեն 2 տարի է իրականացնում ենք «ԱԲ սերունդ» կրթական ծրագիրը: Այս տարի հնարավորություն ունեցանք այն ներկայացնելու նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային աշխատաժողովում, որից հետո ստացել ենք առաջարկ Հայաստանը դիտարկել որպես արհեստական բանականությունը դպրոցներում սովորեցնելու ծրագրով պիլոտային երկիր:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս մասին նշում եմ ոչ միայն հաջողությամբ հպարտանալու համար, այլ նաեւ ընդգծելու կրթության ոլորտում համարձակ քայլերի անհրաժեշտությունը: Եթե մենք մտածեինք, որ մեր ավագ դպրոցներում կրթության որակը բավարար լավը չէ եւ ԱԲ ծրագիր ներառելու ժամանակը չէ, մենք չէինք ունենա այս հաջողությունը: Հետեւաբար, կրթությունը նաեւ համարձակության եւ հավակնությունների մասին է:

 

Բարեկեցություն եւ մտավոր առողջություն

 

Յոսիփ Յուրիչ. Եվրոպական կառավարման դպրոցը (EuSA), որը գտնվում է Բրյուսելում, օգնում է վերապատրաստել մասնագետներին, որոնք արդեն իսկ աշխատում են եվրոպական կառույցներում: Գիտե՞ք՝ որն է ամենապահանջված դասընթացը. ամենապահանջվածը բարեկեցությանը (անգլ.՝ well-being) վերաբերող դասընթացներն են: Սա ցույց է տալիս, որ ժամանակակից կրթության կարեւոր բաղադրիչ պետք է լինի բարեկեցության, կամ պարզ խոսքով՝ երջանիկ կյանք ապրելու հմտությունների ուսուցումը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեսլի Սզամոզի. Ինչի՞ ենք մենք ձգտում կրթությամբ: Այո, այժմ ամեն ինչ քաոսային է, եւ ոչ ոք իրականում չգիտի՝ դեպի ուր է ամբողջն ընթանում, բայց մեզ անհրաժեշտ է թիրախի սահմանում: Եվ չենք կարող պարզապես սահմանել՝ կրթել մարդկանց, որովհետեւ դա խիստ ընդարձակ սահմանում է, պետք է ավելի կոնկրետացնել: Այս իմաստով կարեւոր էին այսօրվա լսարանից եկած արձագանքները մտավոր առողջության, բարեկեցության եւ այլնի մասին: Հաճախ, մենք դրանք չենք դիտարկում որպես սովորելու բաղկացուցիչ, սակայն շատ մարդկանց համար դրանք վճռորոշ գործոններ են:

 

Առաջ շարժվել քաոսում

 

Արաքսյա Սվաջյան. Ներկա ժամանակաշրջանում ապագան երկարատեւ պլանավորելը շատ բարդ է: Դեռ 5 տարի առաջ մենք չգիտեինք, որ ԱԲ-ն այսքան ներգործելու է մեր կյանք, եւ մենք չգիտենք, թե 5 կամ 10 տարի այս տեխնոլոգիաներն ինչպիսի զարգացման հասած կլինեն: Հետեւաբար, գործընթացներին առանց լարման, հանգիստ հետեւելու հնարավորությունը չունենք: Պետք է այս պահին ընդունենք մարտահրավերներն ու պլանավորենք դրանց հաղթահարման ուղիները՝ միեւնույն ժամանակ շատ ուշադիր լինելով նոր առաջացող մարտահրավերների հանդեպ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեսլի Սզամոզի. Իմ որդին Z սերնդից է՝ ուշադրության սահմանափակ տիրույթով: Նա չի սիրում գնալ դպրոց, բայց նա գիտի՝ դա անհրաժեշտ «պատուհաս» է: Գիտի, որ իր հայրն ամեն առավոտ իրեն հանելու է անկողնուց, նստեցնելու մեքենան եւ հասցնելու դպրոց: Հաճախ, սովորելու ձգումը հասունության հետ է գալիս, երբ մենք սկսում ենք տեսնել կրթության արժեքը: Հիմքի մակարդակից սկսած կարողանալ մարդկանց խանդավառել կրթությամբ միայն գործընթացը խաղարկային դարձնելու մասին չէ, այլ նաեւ այնպիսի ուսուցիչներ ունենալու, որոնք պատրաստ են քեզ առաջնորդելու ամբողջ գործընթացում: Դա մենտորության ընթացք է, որտեղ դու իսկապես ցանկանում ես տալ քո գիտելիքը՝ օգնելու մյուսներին դառնալ ավելի լավը:

 

Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի կրթական ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել համալսարանի պաշտոնական գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով:

 

Գրի առավ Գայանե Ենոքյանը

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին