Մեկնարկել են սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները - Mediamax.am

1078 դիտում

Մեկնարկել են սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները


Լուսանկարը` ԿԳՄՍ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մեկնարկել է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը:

Դասընթացներին կմասնակցի 60 ուսուցիչ 14 երկրից:

 

Ծրագրի բացման արարողությանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է.

 

«Սփյուռքի տարբեր կրթօջախների ուսուցիչների համար սա մի հարթակ է, որը հնարավորություն է տալիս մեկ վայրում քննարկելու տարբեր երկրների մանկավարժների համար կարեւոր խնդիրներ: Դրանք չափազանց յուրահատուկ են, որովհետեւ խոսում ենք սփյուռքում մեր երեխաների կրթության մասին, որը թույլ է տալիս ամրապնդել եւ զարգացնել նրանց հայերենի, հայկական մշակույթի, պատմության իմացությունը: Վստահաբար, այդ գիտելիքն ապահովում է սփյուռքի կենսունակությունը եւ պետության հետ հեռանկարային կապերի զարգացման հնարավորություն է տալիս»:

 

Նախարարը կարեւորել է թվային գործիքների կիրառումը թե՛ վերապատրաստման, թե՛ նոր հմտություններ ձեռք բերելու, թե՛ անհրաժեշտ գործիքակազմերից օգտվելու առումով՝  կոչ անելով ակտիվորեն օգտագործել թվային հարթակները, որոնք կօգնեն ուսումնառության համար անհրաժեշտ նյութերի ապահովմանը:

 

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է սփյուռքի կրթօջախների աջակցության դրամաշնորհային ծրագրին, որից կարող են օգտվել նաեւ սփյուռքահայ ուսուցիչները:

 

«Որպես սփյուռքում ձեր դպրոցների ներկայացուցիչներ՝ դուք կարող եք բազմաթիվ գաղափարներ ունենալ այս ծրագրի շրջանակում, որոնց իրականացման գործում նախարարությունը կաջակցի ձեզ: Կոչ եմ անում ակտիվ լինել», - ասել է նախարարը:

 

Վերապատրաստման դասընթացներն իրականացվելու են մինչեւ հուլիսի 26-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին